«Բավարիայի» պաշտպան Էրիկ Դայերը գնահատել է թիմի հետ իր նորամուտը։
Երեկ՝ հունվարի 24-ին, մյունխենցիները Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում հաղթել են «Ունիոն Բեռլինին» (1-0)։
«Առայժմ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Ակումբում ինձ շատ ջերմ ընդունեցին։ Իմ թիմակիցներն ու մարզիչը հիանալի են, և ես հպարտ եմ, որ այսօր իմ դեբյուտը նշեցի։ Ես շատ երջանիկ եմ»,- Դայերի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
30-ամյա պաշտպանը «Բավարիա» է տեղափոխվել «Թոթենհեմից» 2024 թվականի հունվարին՝ վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։