Դիեգո Սիմեոնեն խոսել է իսպանական ֆուտբոլում մրցավարության մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իսպանական ֆուտբոլում մրցավարության մասին։

«Մրցավարները ճնշումների են ենթարկվում, VAR-ը բարելավում է նրանց աշխատանքը, բայց նաև մերկացնում է նրանց: Մենք կարող ենք քննարկել, թե արդյոք ձայնագրությունները լավն են: Հարցն այն չէ, որ դրանք արտահոսել են, այլ այն, թե ինչ է լսվում դրանց վրա։ Նրանք կարծում են, որ մենք հիմար ենք, և դա մեզ զայրացնում է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ավելի վաղ մամուլում հայտնվել էին VAR-ի բանակցությունները «Ռեալ Մադրիդ» – «Ալմերիա» հանդիպման ժամանակ։ Իսպանիայի ֆեդերացիան նույնիսկ դիմել է իրավապահներին՝ միաժամանակ ներքին հետաքննություն սկսելով։