«Ալմերիայի» կիսապաշտպան Գոնսալո Մելերոն Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Ռեալի» հետ (2-3) խաղից հետո իր մեկնաբանության համար ռիսկի է դիմում ստանալ 4-խաղյա որակազրկում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցութային կոմիտեն հետաքննություն է սկսել ֆուտբոլիստի խոսքերի առնչությամբ։ Պարտությունից հետո կիսապաշտպանն ասել է, որ իրեն կողոպտված է զգում։
Լա Լիգայի 21 տուրից հետո Մադրիդի «Ռեալն» ունի 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Ալմերիան (6) վերջին 20-րդ տեղում է։