Մադրիդի «Ատլետիկոյի» ձախ պաշտպան Խավի Գալանը մոտ է «Ռեալ-Սոսյեդադ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում։ Ֆուտբոլիստը վարձավճարով կմիանա «Ռեալ-Սոսյեդադին» մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Համաձայնագիրը չի ներառի գնման տարբերակ։
Գալանը «Ատլետիկո» է տեղափոխվել «Սելտայից» 2023 թվականի ամռանը 5 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում պաշտպանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է ընդամենը ինը ոչ լրիվ հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։