«Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Տխիկի Բեգիրիստայնը ներկա է գտնվել «Ժիրոնա» – «Սևիլիա» հանդիպմանը (5-1), հաղորդում է Crónica Global-ը։
Աղբյուրի համաձայն՝ այցի հիմնական նպատակն է եղել հետևել հարձակվող Արտյոմ Դովբիկին, ով դարձել է հեթ-տրիկի հեղինակ, և կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը, ով հանդիպման վերջնամասում դարձել է գոլի հեղինակ։
«Սիթիի» մարզական տնօրենը հետաքրքրված էր նաև հարձակվող Սավիո Մորեյրայով և կիսապաշտպան Յան Կոուտոյով։
Բացի «Սիթիից», «Բարսելոնան» հետաքրքրված է նաև «Ժիրոնայի» ֆուտբոլիստներով: Կատալոնական ակումբը վերահսկում է Իսպանիայի հավաքականի միանգամից հինգ խաղացողների։