«Բավարիայի» նախկին կիսապաշտպան և Գերմանիայի հավաքականի 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն Մարիո Բասլերը քննադատել է մյունխենյան ակումբին Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Վերդերի» հետ խաղում կրած պարտությունից հետո (0:1)։
«Թիմում ինքնավստահություն կար։ «Բավարիան» «Վերդերի» դեմ խաղում շատ խելամիտ խաղաց: Այս մարզավիճակում նրանք չեն կարողանա առաջ անցնել Լևերկուզենի «Բայերից»: Այնպես որ, «Բավարիայի» միակ հնարավորությունն այս իրավիճակում ինձ հրավիրելն է»,- Բասլերի խոսքերն է մեջբերում Sport.de-ն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17 խաղից հետո «Բավարիան» վաստակել է 41 միավոր եւ այժմ երկրորդ տեղում է։ Իր հերթին «Բայերը» Բունդեսլիգայի 18 տուրից հետո վաստակել է 48 միավոր և առաջին տեղում է։