Քոուլ Պալմեր. «Նա շատ կարևոր է մեզ համար այս մրցաշրջանում»

«Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը կիսվել է կիսապաշտպան Քոուլ Պալմերի խաղի մասին, ով երեկ՝ հունվարի 23-ին, դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Միդլսբրոյի» հետ խաղում (6-1)։

«Պալմերը շատ կարևոր է մեզ համար այս մրցաշրջանում: Կարևոր է, որ նա շարունակի նույն ոգով։ Ուրբաթ օրը մեզ սպասվում է ևս մեկ կարևոր հանդիպում։ Հուսով եմ, որ նա մեզ կօգնի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում»,- Չիլվելի խոսքը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում 21-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։