«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է Իսպանիայի առաջնության մրցավարության մասին հարցին։
«Ես չեմ ուզում հակասություններ առաջացնել: Ուզում եմ խոսել ֆուտբոլի մասին։ Դուք ամեն ինչ տեսել և լսել եք, վերլուծել տեղի ունեցածը: Ես չեմ ուզում անդրադառնալ սրան: Մեզ հիանալի հանդիպում է սպասվում «Սան Մամեսում»: Նորությունն այստեղ չէ, այլ Մադրիդում։ Ես հավատում եմ մրցավարների բարեխղճությանը, բայց ինձ դուր չի գալիս այն ճնշումը, որ գործադրվում է նրանց վրա։ Այլևս ոչինչ չեմ ուզում ասել։ Ինձ մի հարցրեք»,- մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը նշել էր, որ կատալոնացիներն ավելի շատ միավորներ կունենային, եթե չլինեին մրցավարական սխալները։
Չավիի թիմը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է՝ 20 հանդիպումներից 44 միավորով։ Հունվարի 24-ին «Բարսան» Իսպանիայի գավաթի խաղարկությունում կխաղա «Ատլետիկի», իսկ 27-ին ազգային առաջնության «Վիլյառեալի» հետ։