Իտալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Լուիջի Ռիվան մահացել է հիվանդանոցում՝ սրտի կաթվածից հետո, հայտնում է The Sun-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 79-ամյա Ռիվան կորցրել է գիտակցությունը Կալյարիում տանը գտնվելու ժամանակ։ Նախկին ֆուտբոլիստի որդիները նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն տղամարդուն չի հաջողվել փրկել։
Ակումբային մակարդակով Ռիվան հանդես է եկել «Լեգնանոյում» և «Կալյարիում»: Կարմիր-կապույտների հետ 1969/70 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։ Ռիվան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է՝ թիմի կազմում խփելով 207 գոլ։
Հարձակվողն Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 35 գոլի հեղինակ։ Եվրոպայի չեմպիոն է (1968) և Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1970)։