«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին բարձր է գնահատել իր թիմի ցուցադրած խաղը «Նապոլիի» հետ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչի հաղթական խաղում (1:0):
«Մենք պետք է շնորհավորենք «Նապոլիին», նրանք հիանալի հանդիպում անցկացրին: Ինչ վերաբերում է մեզ, երեք օր առաջ խաղացինք կիսաեզրափակիչ, իսկ այսօր եզրափակիչը նորություն էր բոլորի համար։ Մենք պահպանեցինք բարձր կենտրոնացվածությունը։ Առաջին խաղակեսում մենք արդեն կարող էինք առաջ անցնել հաշվի մեջ։
Առաջին հերթին ես գոհ եմ իմ տղաներից և ակումբից, որն այս երեք տարիների ընթացքում երբեք մեզ թույլ չի տվել որևէ բանի կարիք ունենալ։ Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում երկրպագուներին, ովքեր այսքան հեռու են եկել, մենք նույնպես կիսել ենք այս գավաթը նրանց հետ: Ես լավատես էի, բայց մինչև որոշակի կետ, քանի որ սովորաբար ավելի շատ օրեր ունես եզրափակչին պատրաստվելու համար։ Հիմնական վաստակը տղաներինն է»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոն։