«Նապոլիի» նախագահ․ «Թիմը դեռ կազմավորման փուլում է»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը գնահատել է թիմի ելույթը «Ինտերի» հետ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում (0:1)։

««Նապոլին» դեռ կազմավորման փուլում է։ Պետք է ասեմ՝ տեսա, որ «Նապոլին» աճում է: Չնայած խաղադաշտում մնացել էր 10 ֆուտբոլիստ, «Նապոլին» խնդիրներ առաջացրեց «Ինտերի» համար:

Սակայն, երբ գնդակը հայտնվում է ցանցում, ոչ մի բանից չես կարող բողոքել»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոն։