«Վեսթ Հեմը» և «Մանչեսթեր Սիթին» պայմանավորվել են վարձավճարով ձեռք բերել Անգլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, համաձայնագիրը կներառի տարբերակ, որը թույլ կտա լոնդոնյան ակումբին վարձակալության ժամկետի ավարտից հետո գնել խաղացողին:
Սպասվում է, որ այս շաբաթ 28-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի։
Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը 49 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ընթացքում անգլիացին «քաղաքայինների» կազմում մասնակցել է 31 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։