«Բարսելոնան» ուզում է գնել «Ժիրոնայի» միանգամից 5 ֆուտբոլիստի

«Բարսելոնան» ծրագրում է ուժեղացնել կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Croni Caglobal-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» հետևում է Ալես Գարսիային, Սավիո Մորեյրային, Յանգել Էրերային, Վիկտոր Ցիգանկովին և Արտեմ Դովբիկին։ Նշվում է, որ կատալոնական ակումբը կարող է կրճատել տրանսֆերի արժեքը՝ կապված այն բանի հետ, որ Էրիկ Գարսիան և Պաբլո Տորեն ներկայումս վարձավճարով «Ժիրոնայում» են:

21 խաղից հետո «Ժիրոնան» 52 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: