ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ծրագրում է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել մարտին, ասել է լրագրող Ֆրանսուա Գալյարդոն։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆրանսիացին վերջին 15 օրվա ընթացքում կապի մեջ չի եղել «Ռեալի» հետ և ոչ մի պայմանագիր չի կնքել մադրիդցիների հետ։ Լրագրողի տեղեկություններով՝ Մբապպեն հասկացրել է, որ իր ապագա ակումբի հարցում կորոշի մարտին։
Մբապպեի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին, ուստի այժմ նա ազատ է բանակցել այլ ակումբների հետ։ Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։