Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ցանկանում է վերադառնալ Իտալիա

«Ալ-Հիլալի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ցանկանում է վերադառնալ հռոմեական «Լացիո», որի կազմում հանդես է եկել 2015-ից 2023 թվականներին։ Ամռանը սերբը լքեց մայրաքաղաքային ակումբը՝ տեղափոխվելով Սաուդյան Արաբիա, որտեղ նրան տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ էին տալիս։

Ինչպես հաղորդում է Il Messaggero-ն, անցած շաբաթ Միլինկովիչ-Սավիչը Ռիադի օդանավակայանում հանդիպել է «Լացիոյի» ֆուտբոլիստներին, ովքեր եկել էին Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը։ 28-ամյա սերբը նախկին խաղընկերներին ասել է, որ շատ է կարոտել նրանց և ցանկանում է վերադառնալ։

Նշենք, որ Միլինկովիչ-Սավիչի պայմանագիրն «Ալ-Հիլալի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Ամռանը ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 40 միլիոն եվրո փոխհատուցում։