«Ռեալը» 1000-րդ հաղթանակը տարավ իր մարզադաշտում

Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալմերիայի» Լա Լիգայի 21-րդ տուրի խաղում 3։2 հաշվով։

Լրագրող Պեդրո Մարտինի խոսքով՝ այս հաղթանակը սերուցքայինների 1000-րդն էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում (1297 հանդիպումից)։

Լրագրողը վիճակագրություն է ներկայացնում Լա Լիգայի թիմերի մեջ ամենաշատ հաղթանակների մասին.

«Ռեալ Մադրիդ» – «Սանտիագո Բեռնաբեու» – 1000 (1297-ից),

«Վալենսիա» – «Մեստալյա» – 889 (1455),

«Բարսելոնա» – «Կամպ Նոու» – 823 (1175)։