Միլանի «Ինտերի» հարձակման գծի առաջատար Լաուտարո Մարտինեսը գովաբանել է իր թիմակից Մարկուս Թյուրամին։ Նա միացավ «Ինտերին» անցած ամառ և անմիջապես ապացուցեց, որ լավագույնն է: Ըստ Լաուտարոյի՝ իր հետ շատ հեշտ է խաղալ և շփվել։
«Մարկուսի հետ խաղալը շատ հեշտ է, նա առաջին իսկ օրվանից հասկացրեց, որ ամբողջովին թիմի տրամադրության տակ է: Նա հիանալի թիմային ֆուտբոլիստ է, ով անմիջապես հասկացավ, թե ինչ է նշանակում խաղալ «Ինտերում», – Լաուտարոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Արգենտինացի հարձակվողը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։