Ժոզե Մոուրինյոն չի կարող գլխավորել իտալական ակումբը

Լրատվամիջոցները Ժոզե Մոուրինյոյին արդեն կապում են մի քանի ակումբների հետ այն բանից հետո, երբ մասնագետը հեռացվեց «Ռոմայից»։ Սկզբում հաղորդվում էր, որ պորտուգալացին համաձայնել է գլխավորել Սաուդյան «Ալ-Շաբաբը», հետո հրապարակումներ հայտնվեցին, որ «Յուրահատուկը» կարող է գլխավորել «Նապոլին»։

Ինչպես հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «CaughtOffside» սյունակում, իտալական կանոնները թույլ չեն տալիս Մոուրինյոյին ստանձնել «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը «Ռոմայից» հեռանալուց այդքան շուտ:

«Չնայած լուրերին, Մոուրինյոն այս մրցաշրջանում չի կարող դառնալ «Նապոլիի» գլխավոր մարզիչ՝ իտալական կանոնների պատճառով, ուստի այս պատմությունները ոչինչ չունեն:

Կտեսնենք, թե ինչ կլինի ամռանը, դեռ երկար ճանապարհ կա, և «Նապոլին» դեռ չի կողմնորոշվել իր նոր գլխավոր մարզչի հարցում: «Նապոլիին» ժամանակ կպահանջվի ընտրություն կատարելու համար, և Մոուրինյոն նույնպես չի շտապում, նրան որոշ ժամանակ կպահանջվի իր հաջորդ քայլը որոշելու համար»: