ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեն մոտ է 6-ամսյա վարձավճարով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանկֆուրտյան ակումբը երիտասարդ հարձակվողի հետ համաձայնության է եկել պայմանագրի անձնական պայմանների շուրջ։ Էկիտիկեն պատրաստ է 4 միլիոն եվրոյով կրճատել իր աշխատավարձը՝ գերմանական թիմ տեղափոխվելու համար։ Ակումբների միջև վերջնական բանակցությունները շուտով կսկսվեն։
Նշվում է, որ «Այնտրախտի» մարզական տնօրեն Մարկուս Կրյոշեն շատ է հետաքրքրված 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։