ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կոչ է արել ինքնաբերաբար պարտվել թիմին, որի երկրպագուները ռասիզմ են դրսևորել։
«Շաբաթ օրը Ուդինեում տեղի ունեցած իրադարձությունները զզվելի են և լիովին անընդունելի։ Ռասիզմի և խտրականության այլ ձևերի տեղ չկա ո՛չ ֆուտբոլում, ո՛չ հասարակության մեջ: Շաբաթ օրը տեղի ունեցածից տուժած ֆուտբոլիստներն ունեն իմ ամբողջական աջակցությունը։ Անհրաժեշտ է, որ բոլոր շահագրգիռ կողմերը գործեն՝ սկսած դպրոցներում կրթությունից, որպեսզի ապագա սերունդները հասկանան, որ դա ֆուտբոլի և հասարակության մաս չէ։
Մենք պետք է ավտոմատ պարտություն ներկայացնենք մի թիմի համար, որի երկրպագուները ռասիզմ են դրսևորել և պատճառ են դարձել, որ հանդիպումը չեղարկվի»,- գրել է Ինֆանտինոն իր սոցիալական ցանցում։