Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը վարձավճարով կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները 23-ամյա իտալացու վարձակալության համար կվճարեն մոտ 400 հազար եվրո։ Համաձայնագիրը չի ներառի գնման տարբերակ։
Բացի այդ, նշվում է, որ «Յուվենտուսը» դեռ չի ծրագրում երկարաձգել հարձակվողի պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականին։ Նրա ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի ամռանը։
Կինը թուրինյան թիմում է հանդես գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։