«Յուվենտուսը» մոտ է թուրք հարձակվող Քենան Յըլդիզի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա հարձակվողը շուտով պայմանագիր կստորագրի մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։ Նոր համաձայնագրի պայմաններին համապատասխան՝ խաղացողի աշխատավարձը կեռապատկվի։
Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: