El Chiringuito TV. Ժոզե Մոուրինյոն ժամանել է Բարսելոնա

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն ժամանել է Բարսելոնա։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն X սոցիալական ցանցում։

Օդանավակայանում մարզիչը գլխով արեց այն բանից հետո, երբ նրան հարցրեցին, թե արդյոք նա որոշել է իր ապագան։ Մոուրինյոն ժպտաց, երբ նրան հարցրին կոնկրետ «Բարսելոնայի» մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուների թվում է, եթե Չավին հեռացվի պաշտոնից։