«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Թերին ասել է, թե ինչ է մտածում այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի արդյունքների մասին։
««Չելսին» այժմ լավագույն դիրքում չէ, բայց Պոչետինոյին պետք է ժամանակ տալ, քանի որ նա շատ լավ մարզիչ է։ Ես տեսա նրա աշխատանքը։ «Չելսին» երիտասարդ թիմ ունի, որը դեռ հեռու է «Մանչեսթեր Յունայթեդից» և «Լիվերպուլից», – Թերիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Պրեմիեր Լիգայի 21 տուրից հետո «Չելսին» 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը։
Պոչետինոն լոնդոնյան ակումբը գլխավորում է 2023 թվականից։