«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է 2021 և 2022 թվականների իր կարիերայի շրջանի մասին։
«Եթե հետ նայեք այն ամենին, ինչ տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդում» և Պորտուգալիայում, մարդիկ իսկապես կարծում էին, որ ես կորել եմ: Բայց ճշմարտությունն այն է, որ ես կենտրոնացա և հիանալի ժամանակ անցկացրեցի «Ալ-Նասրում», այդ իսկ պատճառով մեկ տարվա ընթացքում 54 գոլ խփեցի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը։
2021/22 և 2022/23 մրցաշրջաններում պորտուգալացի հարձակվողը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այս ընթացքում մանկունիանցիների կազմում նա անցկացրել է 54 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել 27 գոլի հեղինակ։