«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել «Ինտեր Մայամիի» դեմ ընկերական հանդիպումը, որի կազմում հանդես է գալիս արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Ինչպես հայտնում է AS-ը, պորտուգալացու մոտ սրունքի մկանի վնասվածք են ախտորոշել։ Վերականգնման գնահատված ժամանակը կարող է լինել մի քանի շաբաթ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էր-Ռիադում կայանալիք ցուցահանդեսային մրցաշարին կմասնակցեն «Ալ-Նասրն» ու «Ինտեր Մայամին»։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին։