Քվեարկության արդյունքներով Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Բացի Բելինգհեմից, եզրափակիչ փուլում այս անվանակարգում հաղթանակի հետևյալ հավակնորդներն էին Էնցո Ֆերնանդեսը («Չելսի»), Գավին («Բարսելոնա»), Արդա Գյուլերը («Ռեալ Մադրիդ»), Յոշկո Գվարդիոլը («Մանչեսթեր Սիթի»), Լամին Յամալը («Բարսելոնա»):
Հիշեցնենք, որ այս արարողությունը կազմակերպում է Եվրոպական ակումբների եւ ֆուտբոլային գործակալների ասոցիացիան։