Պեպ Գվարդիոլան Globe Soccer Awards-ի վարկածով լավագույն մարզիչ

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան Globe Soccer Awards-ի վարկածով դարձել է 2023 թվականի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է մրցանակի մամուլի ծառայությունը։

Գվարդիոլայից բացի, այս տարի Globe Soccer Awards-ի լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներն էին Կարլո Անչելոտտին («Ռեալ Մադրիդ»), Միկել Արտետան («Արսենալ»), Սիմոնե Ինձագին («Ինտեր»), Մարսել Կոլերը («Ալ-Ահլի Կահիրե»), Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական), Լուչիանո Սպալետին (Իտալիայի հավաքական), Չավին («Բարսելոնա»)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) 2023 թվականի լավագույն մարզիչ է հայտարարել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Պեպ Գվարդիոլային։ Անցած մրցաշրջանում իսպանացի մասնագետը «քաղաքայիններին» հաղթանակ տարավ միանգամից երեք մրցաշարում՝ Չեմպիոնների Լիգայում, Պրեմիեր Լիգայում և Անգլիայի Գավաթում։