«Ալ-Իթթիհադի» մարզումներից մի քանի շաբաթ հեռու մնալուց հետո թիմի հարձակվող Կարիմ Բենզեման վերադարձել է Ջիդդա, հայտնում է L’Equipe-ը։
Ֆրանսիացու երկարատև բացակայության պայմաններում մամուլում լուրեր են տարածվել, որ Բենզեման դժգոհ է Սաուդյան Արաբիայում, սակայն մարզումներին վերադառնալուց հետո 36-ամյա ֆուտբոլիստը, կարծես, կշարունակի հանդես գալ ակումբում:
2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրի շրջապատը հաստատել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի հավատարմությունը «Ալ-Իթթիհադին»։ Նա 100%-ով կմնա «Ալ-Իթթիհադում»: