«Թոթենհեմի» եւ Խորվաթիայի հավաքականի վինգեր Իվան Պերիշիչը կարիերան կշարունակի հայրենիքում։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 34-ամյա ֆուտբոլիստը մեծ է հավանականությունը, որ կտեղափոխվի «Հայդուկ» Սպլիտ, որի ակադեմիայում նա կատարել է իր առաջին ֆուտբոլային քայլերը։
2023/24 մրցաշրջանում Պերիշիչը մասնակցել է «Թոթենհեմի» ընդամենը 6 հանդիպման՝ 169 րոպեում կատարելով 2 գոլային փոխանցում։