«Ֆերենցվարոշի» մամուլի ծառայությունը պատասխանել է SE-ի այն հարցին, թե երբ նորեկ Էդգար Սեւիկյանը կկարողանա իր նորամուտն անցկացնել ակումբի կազմում։
«Էդգարն արդեն մարզում է անցկացրել թիմի հետ, նա պատրաստվում է։ Մարզիչը կորոշի իր մասնակցությունը հունվարի 21-ին կայանալիք «Մոլդեի» դեմ ընկերական հանդիպմանը»,- SE-ին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
Հունվարի 17-ին «Պարի ՆՆ»-ի մամուլի ծառայությունը հայտարարեց 22-ամյա խաղացողի հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխության մասին։
Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։