«Ֆերենցվարոշի» մարզական տնօրեն Թամաշ Հաջնալը SE-ին տված հարցազրույցում կիսվել է կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տեղափոխության մասին իր կարծիքով։
«Մենք ունենք լավ սկաուտինգ բաժին, որը հետևում է բազմաթիվ լիգաների և ֆուտբոլիստների՝ ըստ մեր ստեղծած պրոֆիլների: Էդգարը շատ հարմար է մեզ համար, նա մեծ ներուժ ունի զարգանալու և, ի վերջո, դառնալու հիանալի ֆուտբոլիստ: Հետևաբար, մենք փորձեցինք անել ամեն ինչ, որպեսզի նա հայտնվի մեզ մոտ»,- ասել է Հաջնալը SE-ին:
Հունվարի 17-ին «Պարի ՆՆ»-ի մամուլի ծառայությունը հայտարարեց 22-ամյա խաղացողի հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխության մասին։
Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։