Վերջին օրերին լուրեր էին պտտվում, որ հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է վերադառնալ Եվրոպա, մասնավորապես՝ Պրեմիեր Լիգա:
Այնուամենայնիվ, 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Ալ-Ահլիից»: Այս մասին սոցցանցերում խոսում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լրագրողի տեղեկություններով՝ Ֆիրմինոյի շրջապատից տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստը պատրաստվում է շարունակել ելույթները «Ալ-Ահլիում»:
Ռոբերտո Ֆիրմինոն «Ալ Ահլի» է տեղափոխվել անցած ամառ՝ «Լիվերպուլում» 8 տարի անց: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 19 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում իր խաղընկերներին։