«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հաղորդում է ESPN-ը։
Նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Չելսին»։ «Ռեալ Մադրիդ» հնարավոր վերադարձը բացառվում է.
Ֆրանսիացին մտադիր է հեռանալ իր ներկայիս թիմից, քանի որ իրեն չեն գոհացնում Սաուդյան Արաբիայի պայմանները։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա չի սիրում շոգ ու խոնավ եղանակը, հանդիպումներին քիչ հաճախելիությունը և խաղադաշտում առկա խնդիրները։
Բենզեման հեռացվել է «Ալ-Իթթիհադի» հետ մարզվելուց, քանի որ նա դեռ չէր ժամանել թիմի գտնվելու վայր: