Կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգը շարունակում է նոր ակումբ փնտրել։ Գերմանացի ֆուտբոլիստը նախկին ամառ «Լիոնից» հեռանալուց հետո մնում է ազատ գործակալի կարգավիճակում:
Ըստ ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի`35-ամյա ֆուտբոլիստը տարբերակ ունի Ա Սերիայում՝ նրանք ցանկանում են նրան տեսնել «Սալերնիտանայում»: Իտալական ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպանի հետ։ Գործարքի ճակատագիրը կարող է որոշվել առաջիկա օրերին։
Աշնանը Ժերոմ Բոատենգը կարող էր վերադառնալ «Բավարիա», որտեղ նա պահպանում էր մարզավիճակը, բայց այդպես էլ պայմանագիր չստացավ մյունխենյան գրանդից։ «Սալերնիտանան» 20 տուրից հետո 12 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է: