Կառլո Անչելոտտի. «Նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Զինեդին Զիդանին անվանել է ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում երբևէ մարզել է, հաղորդում է Telecomasia.net-ը։

«Զիդանը ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում ես երբևէ մարզել եմ։ Նա անհավանական բաներ արեց։ Բացի այդ, նա ինձ շատ է օգնել որպես օգնական։ Երբ ես եկա Իսպանիա, ինձ համար հեշտ չէր, և Զիդանը լավ գիտեր ակումբը և շատ օգնեց ինձ: Նա օգնեց ինձ ճիշտ մոտեցում գտնել ֆրանսիացի ֆուտբոլիստների նկատմամբ, ինչպես նաև հարմարվել իսպանական մշակույթին և լեզվին։ Զիդանը իսկապես շատ բան է արել ինձ համար»,- ասել է Անչելոտին:

Անցյալ շաբաթ Անչելոտտին «Ռեալի» կազմում նվաճեց իր 11-րդ գավաթը և այս ցուցանիշով շրջանցեց Զիդանին։