Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Ok Diario-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» մտադիր է շուտով պայմանագիր կնքել բարձր մակարդակի նոր դարպասապահի հետ։ Ակումբում հասկանում են, որ 37-ամյա Մանուել Նոյերի կարիերայի ավարտը մոտ է։ Այս առումով նրանք ցանկանում են գերմանացու հետնորդ գտնել։ Մյունխենյան թիմի կարճ ցուցակի թեկնածուներից մեկը Անդրեյ Լունինն է։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Անդրեյ Լունինը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հիշեցնենք, որ Լունինը գործող պայմանագիր ունի ներկայից թիմի հետ մինչև 2025 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում Անդրեյը մասնակցել է 11 հանդիպման, որոնցից հինգում անառիկ է պահել դարպասը։ Transfermarkt ինտերնետային պորտալը դարպասապահի շուկայական արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո: