Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոստովանել է, որ անմիջապես կհեռանա թիմից, եթե կորցնի իր թիմի վստահությունը։
Ավելի վաղ 43-ամյա մարզիչը նաև ասել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, եթե «կապտանռնագույնները» ոչ մի գավաթ չնվաճեն։
«Ես կորցրե՞լ եմ ֆուտբոլիստների վստահությունը։ Հենց դա նկատեմ, կհավաքեմ իրերս և անմիջապես կլքեմ ակումբը»,- մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է Չավին։
Հիշեցնենք, որ Չավին երկու տարուց քիչ ավելի է աշխատում է «Բարսելոնայի» գլխավորությամբ։ Այս ընթացքում մասնագետը թիմի հետ նվաճել է Լա Լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը։ Կատալոնական ակումբն այս պահին առաջնությունում զբաղեցնում է երրորդ տեղը։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել Չավիի հնարավոր հեռացման մասին խոսակցությունները։