«Նապոլիի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ցանկանում է խաղալ Պրեմիեր Լիգայում։
«Իհարկե, բայց առայժմ կարիերայիս հետ կապված այլ ծրագրեր ունեմ: Բայց երբ ժամանակը գա, ամեն ինչ կիմանաք»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
25-ամյա Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 18 հանդիպում է անցկացրել նեապոլական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Վերջերս ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը իտալական ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ Խվիչա Կվարացխելիայի ներկայացուցիչը խոսել էր Օսիմհենի ապագայի մասին՝ ասելով, որ նա ամռանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։