«Թոթենհեմի» ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլոնը շուտով կներկայացվի որպես «Բրենտֆորդի» խաղացող: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի տեղեկություններով՝ պաշտպանական գծով խաղացողը վարձավճարով կտեղափոխվի «Բրենտֆորդ» մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Համաձայնագիրը չի ներառի գնման տարբերակ։ Իսպանացին չորեքշաբթի օրը՝ հունվարի 17-ին, բուժզննում կանցնի նոր ակումբ տեղափոխվելու համար։
Այս մրցաշրջանում Ռեգիլոնը վարձավճարով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ակումբների հետ պայմանագիրը խզվել էր հունվարի սկզբին։ Պաշտպանը բոլոր մրցաշարերում «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում չի հաջողվել գոլեր խփել։