«Պարի ՆՆ»-ը հայտարարել է կիսապաշտպան Էդգար Սևիկյանի «Ֆերենցվարոշ» տեղափոխության մասին։ Հունգարական ակումբն օգտվել է ֆուտբոլիստին գնելու տարբերակից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հաջողություն ենք մաղթում Էդգարին հետագա կարիերայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ՌՊԼ-ի և Ռուսաստանի գավաթի 24 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։
Հայ ֆուտբոլիստը Նիժնի Նովգորոդի թիմում է հանդես գալիս 2022 թվականի հուլիսից, որտեղ տեղափոխվել է իսպանական «Լևանտե» ակումբի համակարգից։