«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոթար Մաթեուսը քննադատել է ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում առաջադրված արդյունքները։
«Դատելով մեծ հաջողություններից՝ անհնար է անցնել «Մանչեսթեր Սիթիի» և Էրլինգ Հոլանդի կողքով։ «Մանչեսթեր Սիթիի» հետ նա նվաճեց ամենակարևոր տիտղոսները, նրա ելույթը տպավորիչ էր։ Սա պետք է որոշիչ լինի լավագույն և ամենակարևոր խաղացողին ընտրելիս, և դա Հոլանդն էր»,- Մաթեուսի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Հարկ է նշել, որ Մեսսին նույնքան միավոր է վաստակել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, սակայն մրցանակը ստացել է ազգային հավաքականի ավագների ավելի շատ ձայների շնորհիվ։