Թիերի Անրին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ կատակել է «Թոթենհեմի» երկրպագուների հասցեին

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին կատակել է Լիոնել Մեսսիի հասցեին, ով չի եկել ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը։ Անրին նաև կատակել է «Թոթենհեմի» երկրպագուների հասցեին։

«Դժբախտաբար, այստեղ հաղթող չկա, ուստի ինչ-որ մեկը պետք է վերցնի գավաթը: Ես նրան կտանեմ։ Ես երբեք չեմ հաղթել այն, ուստի այն կպահեմ ինձ համար», – Անրիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Նաև դրանից հետո Անրին կատակեց իր գործընկերոջ հետ. «Դուք աջակցում եք «Թոթենհեմին», այնպես չէ՞: Դուք սովորաբար գավաթներ չեք ստանում, ուստի ես կվերցնեմ այս մեկը։ Շատ շնորհակալ եմ»,- ասել է Անրին:

Հիշեցնենք, որ Մեսսին 2023 թվականին նվաճեց «Ոսկե գնդակը», որը դարձավ նրա ութերորդը կարիերայում։ Արգենտինացին անցյալ տարի ՊՍԺ-ի հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը և «Ինտեր Մայամիին» բերեց իր առաջին գավաթը՝ Լիգայի գավաթը։