Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականները մարտին ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Խաղը կկայանա մարտի 26-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
«Հանդիպումը կծառայի ֆուտբոլում բռնության և ռասիզմի դեմ պայքարի հանձնառության ամրապնդմանը և երկու ազգային կառավարող մարմինների միջև լավ հարաբերությունների ամրապնդմանը, ինչը ֆուտբոլի մեծ տոն կլինի՝ ներգրավելով միջազգային ասպարեզի երկու ուժեղագույն թիմերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականները պատմության մեջ տասներորդ անգամ կխաղան միմյանց հետ։ Նախորդ 9 խաղերում հինգ անգամ հաղթել են բրազիլացիները, երկու անգամ՝ իսպանացիները, երկու անգամ էլ հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի։