Մահացել է «Հերտայի» նախագահ Կայ Բերնշտեյնը

43 տարեկանում կյանքից հեռացել է «Հերտայի» նախագահ Կայ Բերնշտեյնը։

Գերմանական ակումբը երեքշաբթի օրը հայտնել է Բերնշտեյնի մահվան մասին, ով «Հերտայի» նախագահն էր 2022 թվականի ամառից։

«Ակումբում բոլորը ցնցված և խորապես վշտացած են այս լուրից: Հերտայի ողջ ընտանիքը վշտացած է Քայի մահից, մեր մտքերը նրա ընտանիքի և ընկերների հետ են: Խնդրում ենք բոլորին հարգել իր ընտանիքի գաղտնիությունը այս դժվարին պահին»,- ասված է հայտարարության մեջ:

Բեռլինի թիմն այս մրցաշրջանում հանդես է գալիս 2-րդ Բունդեսլիգայում։