Ստեֆանո Պիոլի․ «Հիմա պետք է սեղմել գազի ոտնակը»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է Ա Սերիայի չեմպիոնության համար պայքարում ակումբի հեռանկարների մասին իր կարծիքով։

«Մեզ մի դրեք տիտղոսի համար պայքարի մեջ։ Պետք է կենտրոնանալ մեր վրա, նպատակը պարզ է։ Մենք բավականին լավ անցկացրինք մրցաշրջանի առաջին կեսը և ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ: Կարծում եմ՝ 39 միավորն առաջին տուրում այնքան էլ վատ չէ, բայց հիմա պետք է սեղմել գազի ոտնակը»,- ​​Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

58-ամյա մարզիչը նաև կարծում է, որ «Միլանը» կարող էր ավելի շատ միավորներ վաստակել մրցաշրջանի առաջին հատվածում։

«Միլանը» 20 խաղում 42 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: