Պաշտոնական․ Դանիելե դե Ռոսին գլխավորեց «Ռոման»

«Ռոման» հայտարարել է Դանիելե դե Ռոսիի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու մասին մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Դե Ռոսին ստանձնեց պաշտոնը, որը թափուր էր մնացել Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո։

Նշենք, որ ներկայումս «Ռոման» 29 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։