Կիլիան Մբապպեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է լրագրող Աբդելա Բուլման իր սոցիալական ցանցերում, 25-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և ամռանը կլքի ակումբը։

Հունվարի 8-ին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալն» արդեն լիովին համաձայնության է եկել ֆրանսիացի հարձակվողի հետ։

Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված էր նաև «Լիվերպուլը»։ Սակայն, ինչպես հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն, հարձակվողը մերժել է մերսիսայդցիների առաջարկը, քանի որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։