89 տարեկանում կյանքից հեռացել է Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին պաշտպան Խորխե Գրիֆան, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Մահվան պատճառները չեն նշվում։
Արգենտինացին պաշտպանել է «Ատլետիկոյի» գույները 1959-1969 թվականներին՝ թիմի կազմում անցկացնելով 247 հանդիպում և խփելով 6 գոլ։
Գրիֆան «Ատլետիկոյի» հետ չեմպիոն է դարձել 1966 թվականին։ Բացի այդ, նա մադրիդյան թիմի հետ երեք անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը։