Իսպանացի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը քննադատաբար է արձագանքել FIFA The Best մրցանակաբաշխության արդյունքներին։ Արարողությունը տեղի է ունեցել երեկ Լոնդոնում։
«Դուք ստեղծում եք լավ պարգևներ, և դուք ինքներդ զրկում եք նրանց այդ պարգևներից՝ անարդար գործելով։ Արարողություն – «Ժպիտը» ամենահարմարն է դրա համար: Ամեն դեպքում, բարի գիշեր»,- գրել է Կասիլյասն իր սոցցանցում։
2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Կանանց ֆուտբոլի լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսելոնայի» խաղացող Այտանա Բոնմատին, իսկ լավագույն մարզիչ՝ Պեպ Գվարդիոլան։